Ադրբեջանում ՃՏՊ-ի հետևանքով հինգ զինվոր է մահացել

Ադրբեջանի Թովուզի շրջանում տեղի ունեցած ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետևանքով հինգ զինծառայող է զոհվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Ըստ տեղեկությունների՝ նոյեմբերի 27-ի երեկոյան Թովուզի շրջանի տարածքում ոչ ծառայողական ժամանակ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ադրբեջանական բանակի հինգ զինծառայող է զոհվել, մասնավորապես՝ ավագ պրապորշչիկ Գուրբանով Ռուսլան Ախլիման օղլուն, ժամկետային զինծառայողներ ավագ սերժանտ Ալիև Գաբիլ Գայբալի օղլուն, սերժանտ Ալիև Բահլուլ Այդին օղլուն, սերժանտ Ախմեդով Գալանդար Մեյլ օղլուն և կրտսեր սերժանտ Մեհդիև Թուրան Ջավադը օղլուն:

Փաստի առնչությամբ նախաքննություն է ընթանում: