Բրիտանացի հանրահայտ երգիչ Քրեյգ Դեվիդը՝ Երևանում
Բրիտանացի հռչակավոր արտիստ Քրեյգ Դեյվիդը Երևանում կներկայացնի իր հանրահայտ, ցնցող TS5 շոուն, որով նա հանդես է եկել աշխարհի խոշոր դահլիճներում՝ Լոնդոնից մինչև Լոս Անջելես, «Գլաստոնբերի»-ից մինչև O2 Academy Brixton։ Համերգի ընթացքում Քրեյգ Դեյվիդը կկատարի 7 Days, Fill Me In, Walking Away հիթերը՝ զուգակցված բացառիկ DJ ռեմիքսներով։ Երեկոն կթեժացնեն հայ արտիստները՝ DJ Smoke-ը, D’ Litte-ը և LEAH-ը՝ խոստանալով հանդիսատեսին փոխանցել բարձր տրամադրություն և անսպառ էներգիա։ Համերգը կկայանա դեկտեմբերի 2-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այն կազմակերպում է «Հայա» փառատոնը, որի շրջանակում Երևանում արդեն ելույթ են ունեցել Zaz-ը, 50 Cent-ը, Led Zeppelin Symphonic-ը և Հաուսերը։
Համերգը իրականացվում է Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։

