Քրեական գործ՝ հայկական առաջին արբանյակի հարցով
Գլխավոր դատախազությունը հաստատում է, որ տիեզերք բարձրացած հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնում է «Ազատություն»-ը։
Թե կոնկրետ ինչ հոդվածով է հարուցված քրեական գործը, կան մեղադրյալներ, քանիսն են, դատախազությունը չի մանրամասնում, այլ հղում է անում «Տեղեկատվության ազատության մասին օրենքի» այն դրույթին, ըստ որի, տեղեկատվության ազատությունը սահմանափակվում է, եթե այն պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք։ Դատախազությունը չի մանրամասնում, թե ինչ գաղտնիքի մասին է խոսքը։
Քրեական գործը քննում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Գործն առնչվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից արբանյակի ծրագրում հնարավոր չարաշահումներին։ Այդ ժամանակ նախարարը ներկայիս նախագահ Վահագն Խաչատուրյանն էր։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

