ՆԱՏՕ-ի հատուկ ծառայությունները փորձել են գունավոր հեղափոխություն անել Վրաստանում. Բորտնիկով

Վրաստանում նոր գունավոր հեղափոխություն իրականացնելու փորձերն իրականացրել են արևմտյան հետախուզական ծառայությունները, նրանք նաև առաջ մղեցին Մոլդովայի նախագահական ընտրությունների արդյունքները, որոնք իրենց էին ձեռնտու։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։

«Հյուսիսատլանտյան դաշինքի ագրեսիվ քաղաքականության իրականացման շրջանակներում հետխորհրդային տարածքում ընդլայնվում են արևմտյան հետախուզական ծառայությունների, դիվանագիտական գերատեսչությունների և նրանց կողմից վերահսկվող ոչ կառավարական կազմակերպությունների ու լրատվամիջոցների դիվերսիոն գործունեությունը։ Իրենց համատեղ ջանքերով նրանք բառացիորեն առաջ մղեցին Մոլդովայի նախագահական ընտրությունների արդյունքները, որոնք ձեռնտու էին Արևմուտքին, և փորձեր արվեցին Վրաստանում հերթական գունավոր հեղափոխությունն իրականացնել»,- ասել է Բորտնիկովը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզության ղեկավարների հանդիպման հետ ժամանակ։