Զաքիր Հասանովը հանձնարարել է բարձր պահել զորքի մարտունակությունն ու զգոնությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բանակի անձնակազմին հանձնարարել է բարձր պահել զգոնությունն ու զորքի մարտունակությունը։  Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին ասված է այսօր նախարար Հասանովի գլխավորությամբ տեղի ունեցած ծառայողական խորհրդակցության մասին պաշտոնական հաղորդագրությունում:

«Պաշտպանության նախարարը հանձնարարել է էլ ավելի բարձրացնել զորքի մարտունակությունը, ինչպես նաև ճիշտ կազմակերպել զինվորական հերթապահությունը», – նշված է հաղորդագրությունում։