Դժբախտ պատահարի հետևանքով մաhացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում են Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան։
Մկրտիչը 33 տարեկան էր, Հայաստանի առաջնությունների բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող, ֆեդերացիայի լավագույն մարզիկներից։

