ՀՀ նախագահը Դավիթ Խուդաթյանի հրամանագիրը ստորագրեց

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Դավիթ Խուդաթյանը  նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Դավիթ ԽՈՒԴԱԹՅԱՆԻՆ նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,- նշված է հրամանագրում։

Դավիթ Խուդաթյանը նախարարի պաշտոնում փոխարինում է Գնել Սանոսյանին, որը պաշտոնից ազատվել է նոյեմբերի 19-ին։

Խուդաթյանը 2024 թվականի հունվարի 11-ից Արմավիրի մարզպետն էր, ազատվել է այդ պաշտոնից կառավարության նոյեմբերի 20-ի որոշմամբ։  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։