Աբխազիայի խորհրդարանն ընդունել է նախագահի հրաժարականը

Աբխազիայի խորհրդարանն ընդունել է նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը։ Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։

Քվեարկությունը գաղտնի էր։ Որոշմանը կողմ է քվեարկել 28 պատգամավոր, մեկը դեմ է եղել, երկու քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

Կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները երեկ երեկոյան պայմանավորվել են Բժանիայի հրաժարականի և հակակառավարական ցույցերի դադարեցման շուրջ։

Հանրապետության ղեկավարի պաշտոնակատարը կլինի փոխնախագահ Բադրա Գյունբան, իսկ կառավարության ղեկավար Ալեքսանդր Անկվաբի փոխարեն՝ նախկին վարչապետ Վալերի Բգանբան։

Բոլոր նախարարները կշարունակեն պաշտոնավարել մինչև նոր նախագահի ընտրությունը։