Հյուսիսային Կորեան կարող է Ռուսաստան ուղարկել մինչև 100 հազար զինվորական. Bloomberg
Հյուսիսային Կորեան կարող է Ռուսաստան ուղարկել մինչև 100 հազար զինվորական Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար, Փհենյանի և Մոսկվայի դաշինքի ամրապնդման դեպքում։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։
Գործակալության զրուցակիցները, որոնք ցանկացել են անանուն մնալ, ընդգծել են, որ խոսքը նախնական գնահատականների մասին է, և եթե նույնիսկ դրանք հաստատվեն, ապա 100000-անոց զորախումբը միաժամանակ չի տեղակայվի: Խոսքը հյուսիսկորեացի զինվորականների ընդհանուր թվի մասին է, որոնց կարող են ներգրավել Ռուսաստանին ռազմական աջակցության մեջ՝ հաշվի առնելով ռոտացիան։

