ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել․ խոսնակ

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել. լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է Ղազարյանի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան լուրեր էին տարածվել, որ աշխտանքից ազատվում են կառավարության անդամներ ու ուժային կառույցների ղեկավարներ։

Ըստ մամուլի տեղեկությունների՝ ազատման դիմումներ են գրել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։