Մաhացել է դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
Երկարատև հիվանդությունից հետո 85 տարեկանում կյանքից հեռացել է ՌԽՖՍՀ վաստակոր արտիստուհի Սվետլանա Սվետլիչնայան։ «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության դերասանների գիլդիայի տնօրեն Վալերիա Գուշչինան։
«Սվետլանան մահացել է տարիքի հետ կապված երկարատև հիվանդությունից հետո»,- ասել է նա։

Սվետլիչնայայի ֆիլմագրությունը ներառում է մի քանի տասնյակ ֆիլմեր, որոնցից ամենահայտնիներն են «Ադամանդե ձեռքը», «Գարնան տասնյոթ ակնթարթ», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» և այլն։
Նշենք, որ Սվետլանա Սվետլիչնայան ծնվել է Լենինականում՝ ներկայիս Գյումրիում։ Նրա հայրը զինվորական էր, այս իսկ պատճառով ընտանիքը հաճախ էր տեղափոխվում մի վայրից մյուսը։

