Մասկը հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչի հետ՝ Թեհրանի հետ լարվածությունը թուլացնելու համար
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի մտերիմ խորհրդական Իլոն Մասկը հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի հետ՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածությունը թուլացնելու համար, հայտնում է New York Times–ը։
Բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ, տեղի են ունեցել Նյու Յորքի փակ վայրում և որակվել արդյունավետ:
Զրույցի ընթացքում Իրավանին Մասկին առաջարկել է դիտարկել բիզնեսի մի մասը Թեհրան տեղափոխելու հնարավորությունը, ինչը թույլտվություն կպահանջի ԱՄՆ ֆինանսների նախարարությունից:

