Թուրքիան ԲՐԻԿՍ-ի գործընկեր դառնալու առաջարկ է ստացել
Թուրքիան ԲՐԻԿՍ-ի գործընկեր դառնալու առաջարկ է ստացել, տեղեկացրել է հանրապետության առևտրի նախարար Օմեր Բոլաթը tvnet հեռուստաալիքի հարցազրույցում։
«Թուրքիային առաջարկել են դառնալ ԲՐԻԿՍ-ի գործընկեր երկիր, դա անցումային գործընթաց է»,- ասել է նա։
Բոլաթը նշել է, որ միավորմանն անդամակցությունը հանրապետությանը զգալի օգուտ կբերի, քանի որ թույլ կտա համագործակցել բոլոր կարևոր համաշխարհային հարթակների հետ։

