Ալիևը Հայաստանից պահանջում է «հրաժարվել սպառազինության քաղաքականությունից»

Հայաստանը պետք է հրաժարվի իր սպառազինության քաղաքականությունից։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ես սա բազմիցս ասել եմ, նրանք գիտեն, որ իմ խոսքին պետք է ուշադրություն դարձնեն։ Դեռ ուշ չէ, թող հրաժարվեն, նրանք երբեք չեն կարողանա մրցել մեզ հետ։ Այսօր հակաադրբեջանական ուժերը, որոնք չեն ցանկանում հաշտվել այս իրավիճակի հետ, արևմտյան որոշ մայրաքաղաքներում ապրող իսլամաֆոբներն ու ադրբեջանաֆոբները Հայաստանին նոր պատերազմի են հրահրում, միևնույն ժամանակ որոշ արևմտյան հովանավորներ ցանկանում են Հայաստանից «խաղաղության աղավնի» սարքել»,- ասել է Ալիևը։