Փաշինյանը Բուդապեշտում շփվել է նաև Էրդողանի հետ (լուսանկարներ)
Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին: Միջոցառման բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
Հաջորդիվ տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը:
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Ն. Փաշինյանը մի շարք երկրների առաջնորդների հետ մասնակցել է նաև «Տնտեսական անվտանգություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով:
Տեղի է ունեցել նաև գագաթնաժողովին մասնակից պետությունների առաջնորդների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը:
Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են Ն. Փաշինյանի հանդիպումները տարբեր երկրների գործընկերների հետ:
Կառավարության հրապարակած լուսանկաներից տեղեկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը շփումներ է ունեցել տարբեր երկրների առաջնորդների հետ, այդ թվում` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի:





