ՌԴ իրավապահները «Դոմոդեդովո»-ում ՀՀ քաղաքացու են ձերբակալել՝ Ուկրաինայի կողմից կռվելու մեղադրանքով

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Արմեն Բալյանը, որ Ռուսաստանի դեմ պատերազմում կռվել է Ուկրաինայի զինված ուժերի կազմում։

ՌԴ ՔԿ տվյալներով՝ 2024թ. օգոստոսին Բալյանին հեռակա մեղադրել են Ուկրաինայի կողմից զինված հակամարտությանը մասնակցելու մեջ, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նրան բռնել են դեռ հոկտեմբերին՝ «Դոմոդեդովոյում», երբ փորձում էր հատել սահմանը, սակայն այդ մասին հայտնի է դարձել այսօր։ «Հարցաքննության ժամանակ Բալյանն ընդունել է մեղքը և մանրամասն ցուցմունքներ տվել՝ հաստատելով քննության ավելի վաղ պարզած տվյալներն այն մասին, որ նա մասնակցել է մարտական գործողություններին»,- ասված է հայտարարությունում։

Մեղադրյալը հայտնել է, որ միայն Հայաստանի քաղաքացի է, հավելել են գերատեսչությունում։