ՔՊ-ի թևերն ու Անդրանիկ Քոչարյանի փոքրաթիվ համակիրները․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՀՀ իշխանության ներսում մի մեծ խումբ ցանկանում է Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետ կանչել Անդրանիկ Քոչարյանին, իսկ մի մասն էլ դիտորդի կարգավիճակում է:
«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ խմբակցության ներսից ստացել է հետաքրքիր բաշխված մի ցուցակ, թե քանի խմբերի են բաժանված ֆրակցիայում, ով ում հետ ինչ փոխհարաբերություններ ունի:
Նախ ՔՊ-ի պաշտոնական բաժանումները. ՔՊ վարչության անդամներ, որոնք եզակի արտոնյալներից են, որ Նիկոլ Փաշինյանին ամեն շաբաթ տեսնելու հնարավորություն ունեն, հետևաբար՝ ավելի հեշտ են կողմնորոշվում ինչ խոսել, ինչ անել.
Արփի Դավոյան,
Վաղարշակ Հակոբյան,
Ռուբեն Ռուբինյան,
Վահագն Ալեքսանյան,
Վիլեն Գաբրիելյան,
Ալեն Սիմոնյան,
ինչպես նաև ի պաշտոնե այդ նիստերին մասնակցում են Արթուր Հովհաննիսյանն ու Հայկ Կոնջորյանը,
Արուսյակ Մանավազյանը, որը ՀԺ-ի նախկին հաշվապահն է և Ալխաս Ղազարյանը, որը կուսակցական պաշտոն է զբաղեցնում:
Վարչության մյուս անդամները գործադիրից են:
Իսկ հիմա Իմ քայլը խմբակցության այն թևերի մասին, որոնց գոյությունը ՔՊ-ականները հրապարակային դաշտում և հերքում են, և հաստատում:
Եվ այսպես, Անդրանիկ Քոչարյանի թև. մինչև վերջին աղմուկը Քոչարյանի հետ անթաքույց մտերմություն էին անում, նրա սենյակում հաճախ հավաքվում էին․
Արթուր Հովհաննիսյանը,
Նարեկ Զեյնալյանը,
Լուսինե Բադալյանը,
Ռուստամ Բաքոյանը,
Արփի Դավոյանը,
Արմեն Խաչատրյանը,
Գագիկ Մելքոնյանը,
Հովիկ Աղազարյանը,
Ալխաս Ղազարյանը,
Հակոբ Ասլանյանը:
Հիմա Քոչարյանի հետ շփումները պակասեցրել են.
Ռուստամ Բաքոյանը,
Ալխաս Ղազարյանը,
Արթուր Հովհաննիսյանը,
Գագիկ Մելքոնյանը,
Հակոբ Ասլանյանը:
Արմեն Խաչատրյան ու Հովիկ Աղազարյանը զգուշավոր են դարձել: Վերջինս իր մանդատը պահելու խնդիր ունի:
Հակաքոչարյանական թևը.
Հրաչյա Հակոբյան՝ Նիկոլ Փաշինյանի աներորդի,
Սիսակ Գաբրիելյան, որոնց Քոչարյանը թիմի ներսում մեղադրում է ինչ ինչ անօրինական գործարքներում փոխկապակցության մեջ:
Վիլեն Գաբրիելյան,
Քրիստինա Պողոսյան,
Ալեն Սիմոնյան,
Էդգար Հակոբյան, որը Հրաչյա Հակոբյանի բարեկամն է,
Հայկ Ցիրունյանը և ողջ արևմտյան թևը:
Ինչպես նաև ՔՊ ակտիվը՝ գործադիր թևից:
Ալեն Սիմոնյանի թև.
Հասմիկ Հակոբյան, որը երբեմն հայտնվում է Անդրանիկ Քոչարյանի տիրույթում, երբեմն՝ վտանգ զգալու դեպքում, վերադառնում ԱԺ աշխատակազմ,
Էմմա Պալյան:
ՔՊ Արևմտյան թևը, շատ կուռ է,
Մարիա Կարապետյան,
Թագուհի Ղազարյան,
Սարգիս Խանդանյան,
Էդուարդ Աղաջանյան,
Արման Եղոյան,
Արսեն Թորոսյան:
ՔՊ արտաքին ակտիվիստներ, որոնց միավորում են նաև ԱԺ գործուղումները, արտոնյալներ․
Սոնա Ղազարյան,
Արուսյակ Ջուլհակյան,
Տիգրան Ավինյանի մտերիմ Ծովինար Վարդանյան,
Հռիփսիմե Գրիգորյան,
Վլադիմիր Վարդանյան,
Զարուհի Բաթոյան,
Տաթևիկ Գասպարյան:
ՔՊ չկողմնորոշվածները, որոնք միշտ սպասում են իրադաձությունների զարգացմանը և գնում հոսանքի հետ.
Հակոբ Արշակյան,
Բաբկեն Թունյան, Շիրակ Թորոսյան,
Լիլիթ Ստեփանյան,
Դավիթ Առուշանյան,
Կարեն Սարուխանյան,
Սերգեյ Բագրատյան,
Ալեքսանդր Սանդիկով:
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննայի թևը. Բացի եղբորից ու բարեկամից, տիկին Հակոբյանի հովանավորության տակ են․
Նարեկ Բաբայանը,
նրա տիկին Լենա Նազարյանը,
Էռատո ջոկատի անդամ ազատամարտիկ Մերի Գալստյան,
Հերիքնազ Տիգրանյան:
Նիկոլ Փաշինյանի համար վստահելի գործընկերներ.
Վահե Ղալումյան,
Խաչատուր Սուրքասյան,
Լիլիթ Մինասյան,
Արեն Մկրտչյան,
Հայկ Սարգսյան,
Տրդատ Սարգսյան:
Բախտի բերմամբ պատգամավոր դարձած անտեղյակները.
Գայանե Եղիազարյան,
Կնյազ Հասանով,
Հռիփսիմե Հունանյան,
Արմենուհի Ղազարյան,
Մարինա Ղազարյան,
Մարիամ Պողոսյան,
Տիգրան Պարսիլյան,
Նարեկ Ղահրամանյան,
Միքայել Թումասյան,
Դավիթ Կարապետյան,
Լիլիթ Կիրակոսյան,
Անուշ Քլոյան,
Նարեկ Գրիգորյան,
Դավիթ Դանիելյան»:
Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։

