Վրացական տուրիստական ընկերությունը ջնջել է Լոռու մասին գրառումը, Զուրաբաշվիլու էջում դատարկ լինքն է
Վրացական տուրիստական ընկերությունը՝ Adjara Voyage-ը, որ իր էջում Հայաստանի Լոռու մարզը ներկայացրել էր Վրաստանի պատմական տարածք, այդ գրառումը ջնջել է։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլու էջում հիմա դատարկ հղումն է։
Հայաստանի ԱԳ նախարարությունից հրապարակային չարձագանքեցին Վրաստանի նախագահի արարքին։
«Համապատասխան գրառումը հեռացվել է, անդրադարձ չունենք»,-Panorama.am-ին պատասխանել են ԱԳՆ-ից։


