Զուրաբիշվիլին մի շարք հայկական հուշարձաններ ներկայացրել է «պատմական Վրաստանի» մաս
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան իր անձնական էջում հրապարակել է վրացական տուրօպերատորներից մեկի գրառումը՝ Լոռի և Տաշիր այցելելու մասին։
Գրառման մեջ ասվում է, որ դա «տխուր, բայց պարտադիր շրջագայություն է»:
Հայաստանի Ախթալայի, Քոբայրի, Սանահինի, Հաղպատի, Օձունի և այլ մշակութային հուշարձանները ներկայացվել են որպես «պատմական Վրաստան», որոնք, «ցավոք, մնացել են Լոռիում»։

