Զապորոժիեի ԱԷԿ-ի ռեակտորներից մեկում ջրի արտահոսք է տեղի ունեցել․ ՄԱԳԱՏԷ-ն հայտարարություն է արել

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի ռեակտորներից մեկում ջրի արտահոսքի մասին, փոխանցում է kommersant.ru-ն:

ՄԱԳԱՏԷ-ն կշարունակի ուշադիր հետևել այս հարցին, թեև միջուկային անվտանգության համար որևէ անմիջական խնդիր չեն տեսնում․

«Սարքավորումների կանոնավոր սպասարկումը, որը կենսական նշանակություն ունի կայուն միջուկային անվտանգության ապահովման համար, հակամարտության պայմաններում բարդ խնդիր է ԶԱԷԿ-ի համար», – ասված է գործակալության հայտարարության մեջ։

ՄԱԳԱՏԷ-ում նշել են, որ, ինչպես և գրեթե ամեն շաբաթ, ԶԱԷԿ-ի փորձագետները շարունակել են ամեն օր պայթյուններ լսել, թեև վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։