Հորդառատ անձրևները կրկին կաթվածահար են արել Բաքվի փողոցները

Հորդառատ անձրևները կրկին կաթվածահար են արել Բաքվի կենտրոնական փողոցները, ինչպես նաև ծայրամասային գյուղերն ու քաղաքները։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Բաքվի պողոտաներում ու ճանապարհներին անանցանելի ջրափոսեր են գոյացել, ինչը հանգեցրել է երթևեկության խնդիրների, խցանումների։

Մետրոյի մի քանի կայարանների ստորգետնյա անցումներ հեղեղվել են, փողոցները գրեթե անանցանելի են։ Ջրի տակ է հայտնվել նաև Սաբունչու երկաթուղային կայարանի շրջակայքը։