Վրաստանում ընտրությունների ավարտին հաղթանակ թե’ իշխանությունն է տոնում, թե’ ընդդիմությունը. էքզիթ փոլի արդյունքներ
Վրաստանում ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները, քիչ առաջ փակվել են ընտրատեղամասերի դռները։ Մինչ կհրապարակվի մասնակցության վերաբերյալ վերջնական ցուցանիշը, արդեն մի քանի կազմակերպություն հայտարարել է էքզիթ փոլի արդյունքները։ Միևնույն ժամանակ ` թե իշխող ուժը, թեշ արևմտամետ ընդդիմությունն արդեն շտապում են տոնել իրենց հաղթանակը: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս շտապել է հայտարարել, որ հաղթանակ է տարել ընդդիմությունը:
Մասնավորապես, «Ֆորմուլա» հեռուստաալիքի տվյալների, ընդդիմությունն ընդհանուր առմամբ հավաքել է ձայների մեծամասնությունը։
«Վրացական երազանք»-ի օգտին քվեարկել է 40.9 տոկոսը, «Միասնական ազգային շարժման» օգտին քվեարկել է 16.7 տոկոսը։
«Mtavari Arkhi» ընդդիմադիր հեռուստաընկերության անցկացրած էքզիթ փոլի արդյունքներով «Վրացական երազանքը» ստացել է ձայների 42 տոկոսը, ընդդիմությունը՝ 48 տոկոսը։
«Իմեդի» հեռուստաընկերության էքզիթ փոլի արդյունքների համաձայն, իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանք»-ը ստացել է 56.1 տոկոս։

