Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Իտալիայում ՀՀ դեսպան

Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահը` հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը:

Կարապետյանը մինչ այս Ուկրաինայում ՀՀ դեսպանն էր:

Նա նաև եղել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը: