DDоS հարձակումներ` ՌԴ ԱԳՆ-ի հարթակների վրա. Զախարովայի ճեպազրույցը հետաձգվել է
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ գերատեսչության ինտերնետ հարթակների վրա լայնածավալ DDоS հարձակման պատճառով այսօրվա ճեպազրույցը հետաձգվել է։
«ԱԳՆ-ի ինտերնետ հարթակների վրա լայնածավալ DDоS հարձակումների պատճառով ճեպազրույցը տեղափոխում ենք ժամը 14:00-ին», – ասել է նա։
Սակայն ՌԴ ԱԳՆ-ի կայքն այս պահին չի բացվում բջջային սարքերից։
Զախարովան նշել է, որ մասնագետներն աշխատում են ռեսուրսների աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։

