ՑԱԽԱԼ-ը սպանել է «Հեզբոլլահ»-ի գործադիր խորհրդի ղեկավար Հաշեմ Սաֆի Ադ-Դինին

Իսրայելի բանակը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի գործադիր խորհրդի ղեկավար Հաշեմ Սաֆի Ադ-Դինին վերացնելու մասին։

Վերջինս համարվում էր Հասան Նասրալլայի հետնորդը.

«Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ոչնչացրել է շիական Հեզբոլլահ կազմակերպության գործադիր խորհրդի ղեկավար Հաշեմ Սաֆի ադ-Դինին: Ահաբեկչական կազմակերպության գործադիր խորհրդի ղեկավար Հաշեմ Սաֆի ադ-Դինան և  «Հեզբոլլահ»-ի  հետախուզական շտաբի ղեկավար Հուսեյն Ալի ազ – Զեյման սպանվել են այլ հրամանատարների հետ միասին», – ասված է ՑԱԽԱԼ-ի հաղորդագրության մեջ:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Սաֆի ադ-Դինը զոհվել է հոկտեմբերի 3-ին՝ էլ Ռեյջի շրջանում բունկերին հարվածելու ժամանակ։ Լիբանանի քաղաքացիական պաշտպանության ծառայության աշխատակիցները փլատակները մաքրելիս հանել են մահացածի մարմինը, ինչպես նաև «Հեզբոլլահ»-ի  23 անդամներին, որոնք մասնակցում էին Սաֆի ադ-Դինի անցկացրած խորհրդակցությանը: