Ադրբեջանում հայ ռազմագերիները ենթարկվում են ծաղրանքի և նվաստացման. ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի անդամ Լուկաս Ֆուրլասը Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է, որ Ադրբեջանում, որը համարվում է հուսալի գործընկեր, ռեժիմի հակառակորդները ենթարկվում են խոշտանգումների.
«Ռեժիմին քննադատող լրագրողները բանտում են, հայ ռազմագերիները ենթարկվում են ծաղրանքի և նվաստացման։ Լեռնային Ղարաբաղում տասնյակ հազարավոր հայեր վտարվեցին իրենց տներից, իսկ քրիստոնեական ամեն ինչ ոչնչացվեց։
Ադրբեջանը նույնպես հանդես է գալիս Թուրքիայի կողմից բռնազավթված Եվրամիության անդամ երկիր Կիպրոսի հյուսիսային մասի անեքսիայի օգտին։
Սա խաթարում է Եվրամիության անդամ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նորմերը։ Միջազգային հանրությունը չի կարող մի կողմ կանգնել այդ անօրինական գործողությունների հանդեպ։ Մենք Ադրբեջանի բնական գազը չպետք է վեր դասենք արժեքներից և մարդկային կյանքերից»,-ասել է նա:

