Մետրոպոլիտենը 100%-ով անցել է միասնական տոմսային համակարգին

Հոկտեմբերի 14-ից Երևանի Մետրոպոլիտենը 100%-ով անցել է միասնական տոմսային համակարգին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշել է, որ հաջորդ տարվանից միասնական տոմսային համակարգին անցումը շատ ավելի սահուն կլինի, քանի որ փաստացի բոլոր կայարաններն անցել են միասնական տոմսային համակարգի սպասարկմանը։