ԱՄՆ-ում մահացել է Էրդողանի վաղեմի հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենը
Թուրքական իշխանամետ Hürriyet թերթը հայտնել է 2016 թվականին հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող Գյուլենի մահվան մասին։ Թուրքական աղբյուրի լուր փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մահացել է FETO-ի առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը, ով ապրում էր ամերիկյան Փենսիլվանիա նահանգում»,- գրում է հրատարակությունը։
FETO-ն օգտագործվում է թուրքական կառավարության կողմից, որը նշանակում է «Ֆեթուլլահի ահաբեկչական կազմակերպություն»։
2016 թվականի հուլիսին Թուրքիայում ապստամբությունից հետո ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, շուրջ 150 հազար պետական ծառայողներ, այդ թվում՝ զինվորականներ ազատվել են աշխատանքից։ Ինքը՝ Գյուլենը, ով գտնվում էր ԱՄՆ-ում, դատապարտել է հեղաշրջման փորձը և չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները։

