Իրանի ու Ռուսաստանի դիրքորոշումները շատ հարցերում մոտ են․Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աշխաբադում առաջին անգամ հանդիպել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Հոկտեմբերի 22-24-ը Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում նախատեսվում է երկու պետությունների ղեկավարների ևս մեկ հանդիպում։ Այս մասին գրում է ռուսական «Վեդոմոստի»-ն։

Պուտինն ասել է, որ Իրանի և Ռուսաստանի դիրքորոշումները և գնահատականները հաճախ մոտ են աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

«Մենք ակտիվորեն համագործակցում ենք միջազգային ասպարեզում»,- ասել է Պուտինը։

Նա նաև մատնանշել է Իրանի դերը Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) և ԲՐԻԿՍ-ում։ Պուտինի խոսքով, 2024 թվականին պետությունների միջև ապրանքաշրջանառության աճ կա, այն չի վերականգնվել նախորդ տարվա անկումից, սակայն փոխադարձ առևտրի միտումները լավ են։