Եվրոպան «չի նկատում» Ալիևի վայրագությունները Արցախում, հայ գերիներին, ՀՀ տարածքի բռնազավթումը
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․
«Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով առաջարկում է անհապաղ պատժամիջոցներ կիրառել Բիձինա Իվանիշվիլինիի նկատմամբ՝ Վրաստանի քաղաքական գործընթացները վատթարացնելու համար։
Եվ այս նույն Եվրոպան «չի նկատում» բռնապետ Ալիևի վայրագությունները Արցախում, Բաքվի բանտերում հայ գերիների առկայությունը, Հայաստանի սուվերեն տարածքի բռնազավթումը, Արցախի պատմամշակութային արժեքների ոչնչացումը…։
Նավթ, շատ նավթ, ոչինչ անձնական»։

