Էրդողանը շնորհավորել է Պուտինի տարեդարձը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով շնորհավորել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ։ Այս մասին ասվում է Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Առաջնորդները գոհունակություն են հայտնել ռուս-թուրքական հարաբերությունների կառուցողական բնույթի և հետագա սերտ փոխգործակցության իրենց պատրաստակամության կապակցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը և Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերությունների և միջազգային օրակարգի արդի հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։

 
			
