Պավել Դուրովը եղել է օկուպացված Արցախում

Ադրբեջանի ժողովրդական արտիստ Էմինը (Էմին Աղալարով) հարցազրույց է տվել ռուս լրագրող Քսենյա Սոբչակին, որի ընթացքում խոսել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի՝ Ադրբեջան կատարած այցի մասին։

«Ես գիտեմ, որ նա եղել է մարզերում և շրջել է ամենուր, եղել է նաև ԼՂ-ում, այսինքն, ճանապարհորդել է ամբողջ երկրով», – ասել է նա։

Հաղորդավարուհու հարցին, թե նա հանդիպե՞լ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, արտիստը նշել է, որ ինքը հավաստի տեղեկություն չունի այդ մասին։