Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Միրզոյանը մասնակցելու է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին: