Հռչակագիրը ՉԻ ճկվում, փոփոխվում կամ ուժը կորցնում

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է․

«Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի ՍԴՈ-1749 որոշումը հակասահմանադրական է։

Սահմանադրության 168-րդ հոդվածը համապարփակ թվարկում է ՍԴ-ի լիազորություններն ու այն իրավական ակտերը, որոնց սահմանադրականությունը ՍԴ-ն կարող է քննել։

Սահմանադրական դատարանն իրավասություն ՉՈՒՆԻ պաշտոնապես մեկնաբանելու Անկախության հռչակագիրը, կամ վերջինիս առանձին դրույթների գործողության կամ ուժի մեջ լինելու վերաբերյալ տալու եզրակացություն։

Հռչակագիրը ՉԻ ճկվում, փոփոխվում կամ ուժը կորցնում»։