Իրանի գերագույն առաջնորդը տեղափոխվել է անվտանգ վայր

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Նասրալայի մահվան մասին լուրերի ֆոնին, տեղափոխվել է անվտանգ վայր, որտեղ անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել։

Այդ մասին հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ Իրանի գերագույն առաջնորդը տեղափոխվել է երկրի ներսում անվտանգ վայր՝ ուժեղացված անվտանգության միջոցներով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Իսրայելի բանակը պաշտոնապես հայտարարել էր, որ «Հըզբոլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալան սպանվել է նախօրեին թիրախային ավիահարվածի արդյունքում: