Տեղեկությունը ուժ է և իշխանություն․ Տեղեկատվության ազատության միջազգային օրն է

Սեպտեմբերի 28-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Տեղեկատվության ազատության միջազգային օր:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը գրում է.

«Տեղեկությունը ուժ է և իշխանություն։ Ով ունի տեղեկություն, նա կարողանում է բացել բոլոր դռները և օգտվել իր բոլոր իրավունքներից ու ազատություններից։ Տեղեկությունը սահմանափակելն ու գաղտնի պահելը զրկում է մարդկանց զարգանալու, ուժեղանալու և ազատ ապրելու հնարավորությունից»։