Միրզոյանը չի մասնակցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպմանը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցել ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպմանը, ինչը փաստում է հրապարակված լուսանկարը։

Պաշտոնական լուսանկարահանման արարողությանը մասնակցել են ՌԴ, Բելառուսի, Տաջիկստանի և անդամ մյուս երկրների ԱԳ նախարարները, որտեղ բացակայում է Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ժամանակով ժամը 18։15-ին, Արարատ Միրզոյանը հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։