Պարզվում է՝ «կա՛ ապագա», ուղղակի դեռ պետք է ապացուցել

Պարզվում է՝ «կա՛ ապագա», ուղղակի դեռ պետք է ապացուցել։

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարաեց, որ պետք է որպես թեորեմ առաջ քաշել «կա՛ ապագա» կարգախոսը և աշխատել դրա ապացուցման ուղղությամբ։

Դիտարկենք այս հայտարարությունը մի քանի դիտանկյունից։

Նախ, ենթադրենք, որ Փաշինյանը լավ հասկանում է թեորեմ բառի իմաստը։

Թեորեմի դասական սահմանումը հետևյալն է․

Թեորեմը պնդում է, որը կարելի է ապացուցել նախօրոք հաստատված այլ փաստերի (այլ թեորեմների) և ընդունված պնդումերի (աքսիոմների) հիման վրա։ Թեորեմի գաղափարը պահանջում է ապացույցի առկայություն։

Ըստ Փաշինյանի՝ նա չունի ապացույց, սակայն բարեբախտաբար թե դժբախտաբար, նա աշխատում է այդ ուղղությամբ։

Կրկին ֆիքսենք, որ խոսքը գնում ՄԱԿ-ի ամբիոնից ելույթի մասին, այլ ոչ թե ՔՊ-ի «ժողովրդավարության դպրոցի» դասախոսությունների մասին։

Մյուս խնդիրը այն է , որ եթե անգամ ընդունենք, որ Փաշինյանը փիլիսոփայական միտք է արտահայտում, և մենք՝ մաթենատիկական կրթությամբ մահկանացուներս, ինչ-ինչ պատճառներով չենք հասկանում, ապա այդ դեպքում էլ ստացվում է , որ ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանը ի լուր աշխարհի խոստովանում է, որ շարքային ստախոս է։

2021 թվականի ընտրությունների ժամանակ նույն Փաշինյանը հայտարարում էր, որ «ապագա կա՛», և փորձում էր համոզել, որ ինքը և իր թիմը այդ «թեորեմի» ապացույցը ունեն։ Ասեմ ավելին, նրանք հայտարարում էին, որ «ապագա կա՛» նաև Արցախում։

Հ․Գ

Երբ բարդ թեորեմների ապացուցմամբ զբաղվում են ոչ կոմպետենտ մարդիկ, ապա ունենում ենք այն, ինչ ունենք․․․

 Վիտալի Մանգասարյան