«Հեզբոլլահը» հաստատել է, որ Բեյրութին հարվածի ժամանակ զոհվել է իր հրամանատարը

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հաստատել է իր ավագ հրամանատար Հաջ Իբրահիմ Աքիլ Աբդուլ Քադերի և նրա ընկերների խմբի զոհվելու փաստը իսրայելական հարվածի հետևանքով Բեյրութի հարավային արվարձանին, տեղեկացրել է Al Mayadeen-ը։

«Հեզբոլլահն» իր հայտարարությունում հայտնել է, որ «պատշաճն է մատուցում իր հրամանատարին, որը զոհվել է նահատակի մահով, և նրա օրհնյալ կյանքին՝ լի պայքարով, աշխատանքով, վերքերով, զոհերով, վտանգներով, մարտահրավերներով, ձեռքբերումներով և հաղթանակներով»։

Հայտարարությունում նաև նշվել է, որ «նահատակ Իբրահիմ Աքիլի ամենամեծ ցանկությունն էր» աղոթքը Ալ-Աքսա մզկիթում, իսկ նրա ամենամեծ իղձը՝ Պաղեստինը»։

Շարժումը նաև երդվել է «անհողդողդ մնալ՝ մինչև հաղթանակի ձեռքբերում»։