Գուցե ընկեր Արմեն Գրիգորյանը չգիտի, հիշեցնեմ՝ ՀՀ մտնող հացահատիկի 90%-ը գալիս է ՌԴ-ից…
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությանը «Ուկրաինայի խաղաղության բանաձև»-ի համատեքստում պարենային անվտանգության վերաբերյալ համաժողովին:
«Գուցե ընկեր Արմեն Գրիգորյանը չգիտի, հիշեցնեմ՝ ՀՀ մտնող հացահատիկի 90%-ը գալիս է ՌԴ-ից… Միգուցե այս դեպքում պետք է ՌԴ-ի՞ հետ կապի դուրս գալ ու քննարկել սեփական երկրի պարենային անվտանգությունը… Պետք չէ մախինացիաներ անել նրանց մեջքի հետևում, ովքեր քեզ կերակրում են ու պարենային անվտանգությունդ ապահովում», – ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Զախարովայի խոսքով՝ նման համաժողովների նպատակնը մեկն է՝ ամրապնդել հակառուսական կոալիցիան կամ թույլ չտալ դրա պառակտումը:

