Մայր Տաճարից հրավեր ստացել եմ, բայց կարծեմ այդ ամսաթվերին գործուղման եմ․ Անահիտ Ավանեսյան

Մայր Տաճարի վերաօծման արարողությանը մասնակցելու հրավեր ստացել եմ։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե մասնակցելո՞ւ է վերաօծման արարողությանը։

«Հրավեր ստացել եմ, բայց գործուղման եմ կարծեմ այդ ամսաթվերին, դեռ վստահ չեմ», – նշեց Ավանեսյանը։

Նշենք, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նախատեսել է սեպտեմբերի 28-ին և 29-ին կատարել Մայր Տաճարի վերաօծման և սրբալույս Մյուռոնի օրհնության կարգ։