Ադրբեջանը բողոքի նոտա է ուղարկել Ռուսաստանին

Ադրբեջանը բողոքի նոտա է ներկայացրել Ռուսաստանին: Այս մասին գրում է APA-ն։

Նոտայի պատճառը Չեչնիայում միգրացիոն օրենսդրության խախտման համար կալանավորված Ադրբեջանի քաղաքացիներ Նիհադ Ռզաևին, Էլխան Շիրինովին և Վուգար Մահարամովին բռնի ուժով Ուկրաինայի հետ մարտական ​​գոտի ուղարկելն է, այս մասին գրում է լրատվամիջոցը։