Համբերությունը վերջ ունի, ֆորմալ նախադրյալներ կան ՌԴ-ի միջուկային հարվածի համար․ Մեդվեդև

Միջուկային էսկալացիան ոչ մեկին պետք չէ, սակայն արդեն հիմա կան ֆորմալ նախադրյալներ ՌԴ-ի միջուկային հարվածի համար։ Այդ մասին իր Տելեգրամ ալիքում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։  

ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի խոսքով՝ այդ նախադրյալները հասկանալի են միջազգային հանրությանը։ Դրանց թվում Մեդվեդևը նշել է ուկրաինական բանակի ներխուժումը Կուրսկի շրջանի տարածք։

Ռուսաստանը, չնայած միջուկային հարվածի համար ձևական նախադրյալների առկայությանը, համբերություն ՝ ցուցաբերում, նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը, քանի որ համապատասխան որոշումը ենթադրում է անդառնալի հետևանքներ:

Ընդ որում, ինչպես նշել է Մեդվեդևը, Արևմուտքում, այնուամենայնիվ, չեն ցանկանում ընդունել, որ ցանկացած համբերություն վերջ ունի։