Ազատեք հայ պատանդներին, դադարեցրեք ցեղասպանությունը․ Օկամպո
Բաքվում նոյեմբերի 20-ին նախատեսված ՄԱԿ բնապահպանական համաժողովի՝ COP 29 հավաքը չի կարող արհամարհել հայ ռազմագերիների հարցը։ Արցախի և արցախցիների ճակատագրի մասին ասուլիսում ասաց Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն՝ հույս հայտնելով, որ մինչև համաժողովի մեկնարկն այդ հարցին ուշադրություն կսևեռվի․ ուղերձը հետևյալն է՝ բանտերում գտնվող անձինք լքված և մոռացված չեն։ «Ուղերձը շատ հստակ է՝ ազատեք հայ պատանդներին, դադարեցրեք ցեղասպանությունը»,-նշեց Օկամպոն։
Նրա դիտարկմամբ՝ համաժողովը չի կարող արհամարհել հանգամանաքը, որ Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն է եղել, եթե դրա մասին չխոսվի, հաջորդը Հայաստանն է։ Օկամպոն նկատեց՝ նրանք, որոնք հիմա Բաքվի բանտում են, պատերազմական գործողությունների պատճառով չէ, որ գերեվարվել են, նրանք Արցախի լիդերներն են, սա նույնական է 1915-ին տեղի ունեցածի հետ, այն ինչ տեղի ունեցավ Լուիս Մորենո Օկամպոն հետ, ցեղասպանություն էր։

