Ուսուցիչների ատեստավորումը կանցկացվի նոյեմբերին

Ուսուցիչների ատեստավորումն այս տարի կանցկացվի նոյեմբեր ամսվա ընթացքում։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ էլեկտրոնային եղանակով կազմակերպելու համար որոշակի նախապատրաստական աշխատանքներ են անհրաժեշտ։

Նրա խոսքով՝ ուսուցիչները կամավոր ատեստավորվելու հնարավորություն դեռ ունեն ու առաջարկեց, որ բոլորը դիմեն:
Ցածր տոկոս հավաքելու դեպքում պետությունը նրանց հնարավորություն կտա հավելյալ ատեստավորվելու՝ իր միջոցներով կազմակերպելով վերապատրաստում:

«Հենց այս պահին մեր այն ուսուցիչները, որոնք նախորդ տարի բավարար արդյունք չեն ունեցել, մասնակցում են պետության միջոցներով կազմակերպված վերապատրաստմանը, որից հետո միայն նորից գնալու են ատեստավորման»,- ասաց նախարարը։