Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստում է․ այս անգամ՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային կոնֆերանսին
panorama.am-ը գրում է․
Այսօր Երևանում մեկնարկել է ՀՀ ԱԳՆ կողմից կազմակերպված «Երևանյան երկխոսություն» միջազգային կոնֆերանսը։ Կոնֆերանսին ունեցած իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, «ընթերցել է» 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը և հավելել. «Ինչպես տեսնում եք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը անվտանգության գործառույթը և անվտանգության երաշխավորի դերը ՀՀ տարածքով տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման… վերապահել է Հայաստանի Հանրապետությանը… և այլ կերպ չէր էլ կարող լինել…»։
<iframe width=”560″ height=”315″ src=”https://www.youtube.com/embed/fYf_jl9bwZ0?si=d3Mes-nAn2wdokca” title=”YouTube video player” frameborder=”0″ allow=”accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture; web-share” referrerpolicy=”strict-origin-when-cross-origin” allowfullscreen></iframe>
Մինչդեռ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ՀՀ վարչապետի կայքում հրապարակված տեքստի 9-րդ հոդվածում կարդում ենք Նիկոլ Փաշինյանի կողմից նրբորեն շրջանցված նախադասությունը.
«…Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»։
Հատկանշական է, որ վարչապետի պաշտոնական կայքում առկա է ոչ միայն հայերեն թարգմանությունը, այլև կողմերի ստորագրությամբ բնօրինակը ռուսերեն լեզվով, որը թերևս համակարգչային տեխնիկայով խմբագրելը ավելի դժվար կլինի։


