Իրանը դեմ է այլ երկրների ներկայացուցիչների կողմից Սյունիքում կոմունիկացիաների վերահսկմանը

Իրանը դեմ է այլ երկրների ներկայացուցիչների կողմից Սյունիքում կոմունիկացիաների վերահսկմանը. ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան ապագա հաղորդակցության վերահսկմանը օտարերկրյա մասնավոր ընկերությունների ներգրավման մասին:

Թեհրանը կողմ է, որ ցանկացած վերահսկողություն լինի Հայաստանի կողմից։ Խոսքն այն մասին է, որ ինչ-որ առևտրային ընկերության ներկայացուցիչ կարող է ներկա լինել բեռի փոխադրմանը, սակայն ճանապարհի անվտանգությունը պետք է լինի Հայաստանի կառավարության կողմից, լրագրողներին ասել է Սոբհանին: