Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով «ստամբուլյան սկզբունքներին»․ Լավրով

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով «ստամբուլյան սկզբունքներին», սակայն պետք է հաշվի առնել նոր իրողությունները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը РБК-ին տված հարցազրույցում։

Նա հիշեցրել է, որ «ստամբուլյան սկզբունքները» երաշխավորում էին Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին չանդամակցելը արտադաշինքային կարգավիճակի պահպանումը և տալիս Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նկարագիրը․

«ՆԱՏՕ-ին Ուկրաինայի չանդամակցելը Ռուսաստանի Դաշնության երաշխիքների մի մասն է։ Նախագահ Պուտինը բազմիցս ասել է այդ մասին, որ եթե նրանք ցանկանում են բանակցություններ, ապա գոնե թող Զելենսկին չեղարկի հրամանագիրը»,- հավելել է Լավրովը։