Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու կանխարգելման անհատական պաշտպանության միջոցառումների մասին

ՀՀ առողջապահության նախարարությունը Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու կանխարգելման անհատական պաշտպանության միջոցառումներ է ներկայացրել:

Ըստ այդմ՝ կանխարգելման անհատական պաշտպանության միջոցառումներից են`

մոծակների դեմ պայքարի միջոցների օգտագործումը,

մարմնի մեծ մասը ծածկող հագուստ կրելը,

մոծակներից պաշտպանված տարածքներում քնելը: