Գոմելում պայթյուններ են լսվել. այստեղ են թռել Ռուսաստանի արձակած «շահեդները»

Տեղի աղբյուրների տեղեկացմամբ՝ բելառուսական Գոմելում երկու պայթյուն է որոտացել։ Դրանից առաջ ուկրաինական մոնիթորինգային ալիքները տեղեկացրել էին, որ Գոմելի կողմ են թռել երկու կամիկաձե-անօդաչուներ՝ արձակված ռուսական բանակի կողմից։

«Պայթյունի երկու ձայն է լսվել Գոմելի շրջանում 01.34 – 01.36-ի շրջանում։ Նախնական տվյալներով՝ մարդիկ լսում և տեսնում են հակադրոնային աշխատանք Բելառուսի երկնքում»,- գրել է բելառուսական ընդդիմադիր էմիգրանտական «Беларускі Гаюн» տելեգրամ ալիքը։ Բելառուսի ՌՕՈւ-ն, ըստ ալիքի, օդ է բարձրացրել երկու կործանիչ։

Պայթյունների մասին գրում են նաև տեղի բնակիչները։ Ենթադրվում է, որ պայթյունները հնչել են քաղաքի հարավային արվարձանում։

«Контроль. Гомель» խմբում հրապարակվել է նաև տեսանյութ մեծ բարձրությունից ընկնող օբյեկտի պատկերով։

Ուկրաինական մոնիթորինգային ալիքները մինչ այդ տեղեկացրել էին, որ բելառուսական այդ քաղաքի ուղղությամբ թռել են երկու «շահեդ», որոնք արձակվել են գիշերվա սկզբին ռուսական բանակի կողմից։

Գոմելը ռուսական սահմանից և ուկրաինականից հեռու է 30-40 կիլոմետր։